Իսրայելի նախկին նախագահը պահանջում է պատժել Թուրքիային

Իսրայելի նախկին նախագահը պահանջում է պատժել Թուրքիային

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը Թուրքիային մեղադրել է ահաբեկչության մեջ եւ միջազգային հանրությունից պահանջել պատժել այդ երկրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները, այս մասին Պերեսը հայտարարել է Իսրայելի ահաբելչության դեմ պայքարի վարչության կողմից կազմակերպված 14-րդ միջազգային կոնֆերանսում ունեցած ելույթում: Պերեսը նշել է, որ Թուրքի? ?յին զուգահեռ պետք է պատժել նաեւ Քաթարին:

«Այս երկրների դեմ պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն, քանի որ նրանք ֆիննասավորում են ահաբեկչությունը», -հայտարարել է Իսրայելի նախկին նախագահը:

Միջազգային մամուլում հաճախ են հոդվածներ հրապարակվել Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային տարածքներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Թուրքիայի եւ Քաթարի կողմից ֆինանսական աջակցություն ցույց տալու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում