Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու
09/09/2014 13:24
Նմանատիպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը սեպտեմբերի 10-ին ժամանում է Բաքու’ մասնակցելու այդտեղ սեպտեմբերի 11-ին բացվող միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը:
Նշվում է, որ Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակության մեջ բացի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից ներգրավված են նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և այդ կառույցի աշխատակիցներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում