Ռուսաստանը և Իրանը ապրանքաշրջանառության շեշտակի աճ են նախատեսում
09/09/2014 16:51
Նմանատիպ
Ռուսաստանը և Իրանը կարող են տասնապատիկ ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ մինչև տարեկան մոտավորապես 15 մլրդ դոլար: Այդ մասին Թեհրանում ընթացող ռուս-իրանական գործարար համաժողովում հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հավելել Է, որ Ռուսաստանը և Իրանը կարող են հաջողությամբ համագործակցել մետաղագործության, տրանսպորտի ու կապի ոլորտում: «Մենք պետք Է թափ տանք դարերի փոշին և առաջարկենք նոր ապրանքներ»,-ասել Է նախարարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում