ԵՄ-ն Հայաստանին 170 միլիոն եվրո կտրամադրի
09/09/2014 17:34
Նմանատիպ
ԵՄ-ի կառավարության անդամ երկրների, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի միջև քննարկումներ անցկացնելուց հետո հաստատվել են այն ֆինանսական միջոցները, որոնք ԵՄ-ն կտրամադրի իր հարևան երկրներին:Ինչպես տեղեկացնում է ԵՄ-ի պաշտոնական կայքը, ԵՄ-ի գործընկերներին ընդհանուր տրամադրվող ֆինանասկան աջակցությունը կազմում է 5,5 միլիարդ եվրո:
Ինչպես տեղեկացնում է Haqqin.az կայքը, Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական օգնությունը 77-94 միլիոն եվրո է:Այդ միջոցները պետք է ուղղվեն մարզերի և գյուղատնտեսության զարգացմանը,կրթության և այլ ոլորտների զարգացմանը:
Հայաստանին հատկացվող ֆինանասական օգնությունը 140-170 միլիոն եվրո է: Միջոցներն ուղղված կլինեն մասնավոր սեկտորի զարգացմանը,պետական կառավարման ոլորտում և արդարդատության ոլորտում ռեֆորմներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում