Արարատ գյուղի բնակիչները հայտնաբերել են սահմանախախտի
09/09/2014 21:30
Նմանատիպ
Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Կարո Դավթյանը եւ Ռաֆիկ Պետրոսյանը սեպտեմբերի 7-ի երեկոյան’ խոտհարքի ժամանակ Սուրենավան եւ Արարատ գյուղերի սահմանամերձ տարածքում ձերբակալել են սահմանախախտի եւ հանձնել ուղեկալի հրամանատարական կազմին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Խաչատրյանը, սահմա? ?ախախտի ազգությունը եւ անունը չի հրապարակվում’ գաղտնիության սկզբունքներից ելնելով:
Հինգշաբթի օրը’ սեպտեմբերի 11-ին, Արարատ գյուղում սահմանապահ ուղեկալի հրամանատարական կազմը, ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցները Արարատ գյուղի խիզախներին հանդիսավոր պայմաններում կներկյացնեն խրախուսանքի:
Կատարվում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում