Մարգվելաշվիլի-Իվանաշվիլի հակասությունները խորանում են

Մարգվելաշվիլի-Իվանաշվիլի հակասությունները խորանում են

Վրաստանի նախագահ Գեորգի մարգվելաշվիլին չի պատրաստվում մեկնաբանել նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի արած հայտարարությունը: Ինչպես հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից, իրենք արդեն ծանոթ են «Квирис палитра» թերթում լույս տեսած հոդվածի հետ:

«Այդ հարցազրույցի հետ նախագահն արդեն ծանոթ է:Միակ բանը որ նա ասաց, որ իրեն երկրորդական չի զգում », – հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Տիկո Մջավաձեն:

Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարծիք Է հայտնել, որ հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի կառավարությանը որպես մրցակից Է դիտում և ցանկանում Է խանգարել նրա աշխատանքին, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:

Իվանիշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում պատմել Է, որ 2013 թվականի նոյեմբերին Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունից հետո իրենք բանավեճ են վարել և երկար ժամանակ քննարկում Էին նախագահի դիրքորոշումը և կառավարության հետ մրցակցելու նրա ցանկությունը: «Արդյունքում՝ ես մնացի իմ կարծիքին, նա Էլ չփոխեց իր կարծիքը: Միթե այդքան դժվար Է նկատել, որ նա, ի դեմս կառավարության, խորհրդարանի, մրցակիցների Է տեսնում և ցանկանում Է խանգարել նրանց, մինչդեռ արդյունքում տուժում Է երկիրը, և դա պետք Է հասկանա նախագահ Մարգվելաշվիլին»,-հայտարարել Է նախկին վարչապետը:

վանիշվիլին նաև մեկնաբանել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջան հանրապետությունից երկու պատվիրակությունների ուղևորման հետ կապված իրադրությունը և նշել Է, թե շատ տգեղ կլինի, եթե «փոքրիկ, աղքատ երկրից Ամերիկա մեկնի երկու առանձին պատվիրակություն»: Իվանիշվիլին համակարծիք Է նախարարների կաբինետի անդամների մեծամասնության հետ, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում վրացական պատվիրակությունը պետք Է ներկայացնի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ավելի վաղ հայտարարել Է, որ իր գերատեսչությունը կոնսուլտացիաներ Է վարում նախագահի վարչակազմի հետ, որպեսզի պետության ղեկավարը հրաժարվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան ուղևորությունից: Բացի այդ, սեպտեմբերի 10-ին Փանջիկիձեն անձնական հանդիպում Է ունենել նախագահի հետ: Կողմերը գոհ են մնացել կայացած բանակցություններից, բայց վերջնական որոշում այդպես Էլ չեն ընդունել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում