Սիրիական բանակը տարածքներ է գրավել Հասաքեի շրջանում

Սիրիական բանակը տարածքներ է գրավել Հասաքեի շրջանում

Հալեպի հյուսիսում գտնվող Մարաա գյուղի մերձակայքում բախումներ են ընթանում «Իսլամական ճակատ» և ԻԼԻՊ խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, ականապատ մեքենա է պայթել Ռակկա քաղաքի առաջին թաղամասում, որտեղ հսկողություն են հաստատել ԻԼԻՊ խմբավորումը: Կան զոհեր և վ իրավորներ, որոնց թիվը չի նշվում:

Սիրիական բանակը մեծ տարածքներ է ազատագրել Հասաքեի հարավում գտնվող Ղույրան թաղամասում զինյալների ուժերին հարվածներ հասցնելուց հետո: Սիրիական բանակը պատրաստ է հսկողություն հաստատել Մահրադայի մերձակայքում գտնվող մի քանի կարևոր կետերի վրա:

ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ’ սիրիական բանակը Դամասկոսի Ջոբար, Այն Թուրմա թաղամասերում հարձակում է գործել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դիրքերի վրա, ինչի հետևանքով մեծ թվով զինյալներ են սպանվել: Դամասկոսի Քաշքուլ թաղամասում սեպտեմբերի 11-ին հրասանդներ են ընկել. մեկ քաղաքի վիրավորվել է: Շրջակայքում գտնվող շինությունները և մեքենաները նյութական վնասներ են կրել:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում