Գերմանիայի ԱԳ նախարարը կարեւորել Է Ուկրաինայի ապակենտրոնացումը

Գերմանիայի ԱԳ նախարարը կարեւորել Է Ուկրաինայի ապակենտրոնացումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդես Է եկել Ուկրաինայի ապակենտրոնացման օգտին: Սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով Բունդեսթագում՝ նախարարը հայտարարել Է, որ Ուկրաինային սահմանադրական բարեփոխում Է անհրաժեշտ, որը «կամրագրի ապակենտրոնացումը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը»:

«Հրադադարը հարկավոր Է օգտագործել որպես քաղաքական լուծման գալու հնարավորություն»,-ասել Է Շտայնմայերը: Նրա խոսքով՝ ամեն դեպքում Ուկրաինայի տարածքային միասնությունը հարցականի տակ չի դրվում:

Նախարարը նախազգուշացրել Է Եվրոպայում «սառը պատերազմին» վերադառնալուց: «Մենք «սառը պատերազմ» չենք ցանկանում, մենք իրոք «տաք պատերազմ» չենք ցանկանում, մենք ցանկանում ենք պահպանել Եվրոպայի խաղաղ կարգը»,-ասել Է Շտայնմայերը:

Նախօրյակին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ հանդես Է գալիս Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման օգտին: «Մենք հանդես ենք գալիս այդ պատժամիջոցները սահմանելու օգտին, եւ ես հուսով եմ, որ շուտով համապատասխան որոշում կընդունվի»,-ասել Է Մերկելը՝ ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում:

Նա ընդունել Է, որ Ուկրաինայի արեւելքում իրադրությունը բարելավվել Է, սակայն «բավարար պարզություն չկա» իրադրության նորմալացման ծրագրի դրույթների հետագա կատարման կապակցությամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում