Ինչու ԱՄՆ-ն չի համագործակցում Ադրբեջանի հետ. Ֆոնտաին

Ինչու ԱՄՆ-ն չի համագործակցում Ադրբեջանի հետ. Ֆոնտաին

Բաքվում անցկացվող «Ժամանակակից պատերազմներ վարելը եւ անվտանգության մարտահրավերները» միջազգային համաժողովում ունեցած ելույթում «Նոր Ամերիկա» անվտանգության կենտրոնի նախագահ Ռիչարդ Ֆոնտաինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ ստանալու Ադրբեջանի շանսերը շատ փոքր են:

 Անդրադառնալով Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին` Ռ. Ֆոնտաինը նշել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հետք են թողնում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների վրա եւ այդ հարաբերությունները տանում նեղ էներգետիկական համագործակցության:

Ամերիկացի փորձագետը գտնում է, որ ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի’ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցի կարգավիճակ ստանալու մասին օրինագծի ընդունման հնարավորությունը խիստ փոքր է:

ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ ունեն Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Ճապոնիան, Աֆղանստանը եւ եւս 10 երկիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում