Կուրց-Մամեդյարով հանդիպումը լարված է անցել

Կուրց-Մամեդյարով հանդիպումը լարված է անցել

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ մենք հանգամանալից զրույց ենք ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների մասին: Ես նրան հանձնել եմ ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների ցուցակը: Մարդու իրավունքների քննարկումը մեզ մոտ անցել է խիստ լարված: Այս մասին, ինչպես հաղորդում է Բաքվում լրագրողներին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

Նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր գործընկեր Մամեդյարովի հետ հանդիպումներում ընդգծել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը:

Սակայն Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Մամեդյարովի կարծիքով, «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ավելի լավ է, քան տարածաշրջանի երկրներում եւ անգամ Եվրոպայում»: Այս մասին Մամեդյարովը երեկ հայտարարել է Բաքվում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում