Ջոն Քերին Թուրքիայում է

Ջոն Քերին Թուրքիայում է

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին «Իրաքի և Լեւանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարի վերաբերյալ բանակցություններ տանելու նպատակով ժամանել է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Hurriyet-ը:

Քերիին օդանավակայանում դիմավորել են արտգործնախարարության և Անկարայում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները: Անվտանգության խստացված միջոցառումների արդյունքում արգելվել է որևէ տեսանկարահանում կամ լուսանկարահանում իրականացնել: Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն առանձին-առանձին հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ամեդ Դավութօղլուի, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումների ժամանակ ակնկալվում է, որ Քերին կփորձի համոզել թուրքական ղեկավարությանը մտնել իսլամիստ ահաբեկիչների դե մ կոալիցիայի մեջ և միասին պայքարել նրանց դեմ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի Ջիդդաքաղաքում տեղի ունեցող «Ահաբեկչության դեմ պայքար» խորագիրը կրող ժողովի ժամանակհրաժարվել է ստորագրել իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքար մղելու վերաբերյալ մասնակիցերկրների ընդունած հայտարարությունը: Հայտարարության տեքստում նշվում է իսլամիստականխմբավորման դեմ արդեն «ռազմական միջոցներով ավելի ակտիվ և վճռական գործողություններիդիմելու անհրաժեշտությունը»: Այն ստորագրել են մասնակից բոլոր մյուս պետությունները’ ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Եգիպտոսը, Իրաքը, Լիբանանը, Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Օմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում