Կոնգրեսում կքննարկեն Ադրբեջանի և Հայաստանի նոր դեսպանների հարցը
12/09/2014 15:55
Նմանատիպ
Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում նշանակելու համար Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը ԱՄՆ կոնգրեսում կքննարկվի սեպտեմբերի 17-ին:
Նույն օրը ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ կանցկացվեն նաեւ Հայաստանում, Մակեդոնիայում եւ Մոնտենեգրոյում ԱՄՆ-ի դեսպանների թեկնածուների հարցով: Քննարկումները կանցկացվեն սենատոր Քրիս Մյորֆիի նախագահությամբ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 8-ին առաջադրել է պետքարտուղարի էներգետիկական հարցերով օգնականի տեղակալ Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում նշանակվելու համար: Եթե նրա թեկնածությունը Սենատը հաստատի, նա այդ պաշտոնում կփոխարինի Ռիչարդ Մորնինգսթարին, ում լիազորություններն ավարտվել են օգոստոսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում