Բասկերի խորհրդարանը ճանաչեց ԼՂՀ-ի բնակիչների ինքնորոշման իրավունքը

Բասկերի խորհրդարանը ճանաչեց ԼՂՀ-ի բնակիչների ինքնորոշման իրավունքը

Պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ի անդամ երկրի տեղական խորհրդարանը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը:

Այդ վճիռը կայացվել է այսօր բասկերի խորհրդանաի կողմից, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորշման իրավունքին աջակցության, նրանց, չնայած դժարին իրավիճակին դեմոկրատական ձգտումներին սատարելու մասին:

Ի լրումն, նշվում է, որ Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն որոշելու իրենց սեփական ճակատագիրը, մասնավորապես ինքնորոշումը, որը յուրաքանչյուր կոնֆլիկտի վերջնական լուծման հիմնարար տարրերից է:

Վերջում փաստաթղթում ընգծվում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերականգնման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցային գործընթացում:
Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Հայաստանի եվրոպական բարեկամներ»-ի աջակցությամբ այս առիթով մեկնել է այտեղ և մի շարք հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյանների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում