Թբիլիսիում բացվել Է Անդրկովկասում առաջին Միջուկային բժշկության կենտրոնը
12/09/2014 19:16
Նմանատիպ
Վրաստանի մայրաքաղաքում բացվել Է Անդրկովկասում առաջին Միջուկային բժշկության կենտրոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են երկրի խոշորագույն «Ավերսի» դեղագործական ընկերության մամուլի ծառայությունում:
«Ավերսի կլինիկայի Միջուկային բժշկության կենտրոնը միակն Է ամբողջ Անդրկովկասում, որը հանդերձված Է ժամանակակից տեխնիկայով եւ համալրված Է բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմով, որոնք աշխատել են արտասահմանյան առաջատար կլինիկաներում»,-հայտնել են ընկերությունում:
Կենտրոնն առաջարկում Է ախտորոշման եւ բուժման ամբողջական ծառայություն: Միջուկային բժշկության կենտրոնը գտնվում Է Կազբեգի փողոցում՝ ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին տարածքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում