Ադրբեջանում քաղաքապետը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին
12/09/2014 22:09
Նմանատիպ
Ադրբեջանի Ջալիլաբադ քաղաքի քաղաքապետ Քամալ Մամեդովը բռնվել է քաղաքացուց 5 հազար մանաթ գումար կաշառք ստանալու պահին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով axar.az լրատվական կայքը, Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները պարզել են, որ քաղաքացու կողմից երկար տարիներ օգտագործվող 0,04 հա մակերեսով հողակտորը 20 հազար մանաթով նրան վաճառելու խոստման դիմաց քաղաքապետը կաշառք է պահանջել:
Քաղաքապետի դեմ կաշառակերության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում