Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին կգործարկվի նոյեմբերին

Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին կգործարկվի նոյեմբերին

Ղազախստան- Թուրքմենստան-Իրան երկաթուղին կբացվի 2014թ-ի նոյեմբերին:

Երկաթուղու շահագործումը հնարավորություն է ստեղծվում 10 միլիոն տոննա բեռների տեղափոխման համար:Այդ ճանապարհի շնորհիվ Իրանը հնարավորություն կստանա դուրս գալ ռուսական և չինական շուկաներ, իսկ մեր երկիրն իր հերթին Պարսից ծոցի երիկներ:

«Այս մագիստրալը, որի բացումը նախատեսված է ընթացիկ տարվա նոյեմբերին, դրական ազդեցություն կունենան երկկողմ և տարածաշրջանային-տնտեսական համագործակցության համար՝ այն բարձրացնելով նոր մակարդակի վրա»- նշել է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսից ժամանակ:

Նազարբաևը նշել է նաև, որ Իրանը կարող է օգտվել «Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջանցքից, որը թույլ կտա երկրին Ղազախստանի միջոցով դուրս գալ չինական և ռուսական շուկաներ: Ղազասխստանի նախագահը նշեց նաև մի շարք այլ առանցքային ոլորտներում հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Ինչպես տեղեկացնում է Trend.az-ը, կողմերը քննարկել են նաև միջազգային հարաբերությունների օրակարգի ակտոալ մի շարք խնդիրներ: Մասանվորապես շոշափվել է Իրաքում, Սիրիայում, Իսրայելում և Պաղեստինում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իրանի և վեցյակի միջև բանակցությունների հարցերը: Այդ կապակցությամբ Ղազախաստանի նախագահը հույս է հայտնել, որ սանկցիաների վերացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն իրանական շողովրդի կենսամակարդակի վրա, այնպես էլ երկրի տնտեսության և առևտրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում