ՆԱՏՕ-ն միակարծիք է Վրաստանի հարցում
13/09/2014 12:31
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուիչ Ջեյմս Ապշատուրայը գոհունակություն է հայտնել ուելսյան ժողովի արդյունքների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Գրուզիա օնլայնը:
Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև տարաձայւնություններ են առաջացել կապված եզրափակիչ հայտարարության հետ, սակայն վրացական հարցում բոլորը միակարծիք են:
«ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները միակարծիք են, որ Վրաստանը պետք է դառնա դաշինքի անդամ և նա կհասնի դրան:Սակայն դա արդեն պետք է կատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում: Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամները կարծում են, որ վրացական կառավարությունն օժտված է բոլոր անհրաշետ տարրերով՝ դառնալու ՆԱՏՕ-ի անդամ», – ավելացրել է Ապատուրայը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում