Թուրքիան վահաբիներից էժան նավթ է գնում

Թուրքիան վահաբիներից էժան նավթ է գնում

Թուրքիան էժան նավթ է գնում Իրաքի եւ Սիրիայի հյուսիային զավթած տարածքներում «Իսլամանական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամանակ պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումից, որը Իրաքում եւ Սիրիայում իր կողմից վերահսկվող նավթահորերից արդյունահանվող նավթի վաճառքից օրական 3 մլն դոլար է ստանում: Այս մասին,  հայտնում է The Telegraph- ը:

Փորձագետների տվյալներով’ ԻԼԻՊ-ը նավթը վաճառում է նվազագույն գնով’ մեկ բարելի դիմաց 25 դոլարով: Նավթային գործարքների կենտրոնը Թուզ-Հուրմաթու քաղաքն է, որը գտնվում է իրաքյան Քուրդիստանի հետ սահմանում:

Իրաքի նավթային արդյունաբերության գծով մասնագետ Շվան Զուլալը հայտարարել է, որ իսլամիստ ահաբեկիչները վերահսկում են Բայջի քաղաքում գտնվող խոշորագույն նավթավերամշակման գործարանը եւ Քիրքուկից դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ գնացող նավթատար խողովակաշարը: Ներկայում ԻԼԻՊ-ը Սիրիայի եւ Իրաքի տարածքում վերահսկում է 11 նավթային հանքահորեր, որոնցում արդյունհանվող նավթը բեռնատարներով հասցվում է Թուրքիայի, Հորդանանի եւ Իրաքի սեւ շուկաներ: Իսլամիստ ահաբեկիչների կողմից մատակարարվող նավթի գինը մեկ բարելի դիմաց տատանվում է 25-60 դոլարի սահմանն? ?րում, այն դեպքում, երբ նավթի շուկայական գինը մեկ բարելի դիմաց գերազանցում 100 դոլարը:

Թերթը հայտնում է, որ ԻԼԻՊ-ը զգալի եկամուտներ է «վաստակում» նաեւ թալանի, մարդկանց առեւտրի եւ փրկագին ստանալու նպատակով պատանդների առեւանգման միջոցով:

ԻԼԻՊ-ը հունիսի 29-ին հայտարարել է Իրաքի եւ Սիրիայի իր կողմից վերահսկվող տարածքներում իսլամական խալիֆայություն ստեղծելու մասին: Խալիֆ է հայտարարվել ահաբեկիչների առաջնորդ Աբդալա Իբրահիմ աս-Սամարաին, ով հայտնի է նաեւ որպես Աբու Բաքր ալ-Բաղդադի: Խմբավորումն անունը փոխել է «Իսլամական պետություն»: Ինքնահռչակ խալիֆայության սահմանները ներկայում ձգվում են սիրիական Հալեպ քաղաքից մինչեւ Իրաքի արեւելքում գտնվող Դիալա քաղաք:

Իրաքի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը’ օգնել դիմակայել ԻԼԻՊ-ին: ԱՄՆ-ը եւ այլ երկրներ Բաղդադին ռազմական օգնություն են ցուցաբերում: ՄԱԿ-ը ԻԼԻՊ-ի կողմից անցկացվող էթնիկ եւ կրոնական զտումներն անվանել է մարդկության դեմ հանցագործություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում