Ռոուհանին ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից

Ռոուհանին ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի 22-ին կմեկնի Նյու-Յորք՝ մասկացնելու ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում է ISNA-ն:

Սեպտեմբերի 29-ին Ռոուհաին կմեկնի Աստրախան՝ մասնակցելու մերձկասպյան պետությունների հերթական նիստին: Սեպտեմբերի 29-ին Աստրախանում կկայնա հնգակողմանի Ռուսաստան-Ադրբեջան-Իրան-Ղազախստան-Թուրքմենստան բիզնես ֆորումը:

Թվարկաված երկրները դեռևս 2003թ-ին շրջանակային համաձայնագրեր են կնքել Կասպից ծովի ծովային միջավայրի պահպանման վերաբերյալ:

1998թ-ի հուլիսին Ղազախստանը և Ռուսաստանը համաձայնագիր էին ստորագրել Կասպիցի հյուսիային մասի սահամնազատման և ներքին ընդերքի ինքնիշխան տնօրինման վերաբերյալ, իսկ 2002թ-ի մայիսին այդ համաձայնագրի արձանագրությունն են կազմել: Իսկ 2001թ-ի նոյեմբերին և 2003թ-ի փետրվարին նմանատաիպ համաձայնագիր կնքվել է Ղազախստանի և Ադրբեջանի միջև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում