Դավութօղլուն Հյուսիսային Կիպրոոսում խոստումներ է շռայլում

Դավութօղլուն Հյուսիսային Կիպրոոսում  խոստումներ է շռայլում

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի’ Կիպրոսի զավթված մաս կատարած այցից հետո վարչապետի պաշտոնում իր առաջին այցն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարել է նաև Ահմեդ Դավութօղլուն:

Դավութօղլուն Նիկոսիայի թուրքական մասում լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիան մեկ անգամ ևս վերահաստատում է ՀԿԹՀ-ի զարգացման գործում իր «քաղաքական և տնտեսական աջակցությունը»:

Դավութօղլուն կիպրաթուրքերին խոստացել է իրագործել ՀԿԹՀ-ի բնակչությանը խմելու ջրով ապահովելու վերաբերյալ տարիներ առաջ մշակված ծրագիրը, որով նախատեսվում է Անատոլիայի ջրային պաշարների մի մասը Միջերկրականի հատակով հասցնել Կիպրոսի թուրքական մաս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում