Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը:  Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի օդային հաղորդակցության համերկրային գործակալության (Ռոսավիացիա) հաղորդագրությունից:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարության նոտային համապատասխան, 2014 թվականի սեպտեմբերի 15-ից վերականգնվում Է կանոնավոր ավիահաղորդակցությունը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղով»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Վրաստանի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունն ընդհատվել Էր 20008 թվականի օգոստոսին՝ կապված Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտության հետ: Թռիչքները վերսկսվել Էին 2010 թվականի օգոստոսին: Մինչև կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը Ռուսաստանի և Վրաստանի միջև իրականացվում Էին չարտերային չվերթներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում