Ոչ մի երկրի չպետք է թույլ տրվի փչացնել Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները

Ոչ մի երկրի չպետք է թույլ տրվի փչացնել Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները

Ոչ մի երկրի չպետք է թույլ տրվի փչացնել Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները: Այդ մասին Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ադրբեջանի արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է İRNA-ն:

Ռոուհանին ընգծել է երկու երկների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ նշել է, որ տարածաշրջանի համար լուրջ վտանգ է ներկայացնում ահաբեկչությունը և տարածաշրջանի երկրները պետք է համատեղ պայքարաեն այդ սպառնալիքի դեմ:

Ռոուհանին ընգծել է, որ կովկասյան տարածաշրջանը արդեն տևական ժամանակ է տառապում է կայունության պակասից:
Իր հերթին ադրբեջանցի նախարար Մուստաֆաևը ողջույներ է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից: Նա երկկողմ հարաբերություններում դրական աճ է արձանագրել:

Նախարարն ընգծել է, որ ադրբեջանական կառավարությունը պատարստ է համագործակցել Իրանի հետ ջրի ապահովման, էլեկտրաէներգիայի,տրանպորտի, առևտրի և այլ ոլորտներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում