Յացենյուկն առաջարկել Է Դոնբասը վերականգնել ուկրաինացի օլիգարխների հաշվին

Յացենյուկն առաջարկել Է Դոնբասը վերականգնել ուկրաինացի օլիգարխների հաշվին

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել Է ֆինանսների նախարարությանը՝ օրենսդրական բազա պատրաստել Դոնբասի առանձին շրջանների վերականգնման հատուկ հիմնադրամ ստեղծելու համար:

«Ես հանձնարարություն եմ տվել ֆինանսների նախարարությանը՝ նախապատրաստել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին տարածքների վերականգնման հատուկ հիմնադրամի ստեղծման օրինագիծ, որը պետք Է համալրվի նախեւառաջ նվիրատվությունների եւ ուկրաինացի օլիգարխների ֆինանսավորման հաշվին»,-հայտարարել Է վարչապետը կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում:

Հատուկ հիմնադրամի ֆինանսավորման մյուս միջոցների թվում վարչապետը նշել Է միջազգային դոնորական օգնությունը:

«Եվ, երրորդը, մենք կարող ենք այնտեղ միջոցներ ուղարկել պետական բյուջեից, եթե վերականգնենք լիակատար հսկողությունը ամբողջ տարածքի նկատմամբ, եթե ձեռնարկություններն սկսեն աշխատել եւ հարկեր վճարեն կենտրոնական բյուջեին»,-ընդգծել Է Յացենյուկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում