Ադրբեջանում կանանց թիվը տարեցտարի նվազում է

Ադրբեջանում կանանց թիվը տարեցտարի նվազում է

Ադրբեջանում յուրաքանչյուր 1000 տղամարդուն ընկնող կանանց թիվը տարեցտարի նվազում է: Ադրբեջանական Media forum լրատվական կայքը հայտնում է, որ 2014 թվականին Ադրբեջանում 1000 տղամարդուն ընկնող կանանց թիվը կազմել 1011 հոգի, այն դեպքում, երբ 2008 թվականին այն եղել է 1025, 2009 թվականին’ 1021, 2010 թվականին’ 1019, 2011 թվականին’ 1017, 2012 թվականին’ 1015, 2013 թվականին’ 1013 հոգի:

Կայքը հայտնել է նաեւ Ադրբեջանի բնակչության ըստ տարիքային խմբերի թիվը: Նշվում է, որ Ադրբեջանի պետվիճկոմի տվյալներով’ օգոստոսի 1-ի դրությամբ այդ երկրի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 9 մլն 540 հազար 400 մարդ:

0-4 տարիքային խումբը կազմում է 823,1 հազար հոգի, 5-9 տարիքային խումբը’ 628,7 հազար, 10-14 տարիքային խումբը’ 662,2 հազար, 15-19 տարիքային խումբը’ 812,2 հազար, 20-24 տարիաքային խումբը’ 949,3 հազար, 25-29 տարիքային խումբը’ 909,8 հազար, 30-34 տարիքային խումբը’ 777,1 հազար, 35-39 տարիքային խումբը’ 641,7 հազար, 40-44 տարիքային խումբը’ 654,9 հազար, 45-19 տարիքային խումբը’ 670,5 հազար, 50-54 տարիքային խումբը’ 661,8 հազար, 55-59 տարիքային խումբը’ 449,3 հազար, 60-64 տարիքային խումբը’ 291,3 հազար, 65-69 տարիքային խումբը’ 138,2 հազար եւ 70 տարեկանից բարձրը’ 407,0 հազար հոգի:-

Հետևեք մեզ նաև Telegram-ում