Ֆրանսիան արգելել է իր քաղաքացիներին միանալ Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներին

Ֆրանսիան արգելել է իր քաղաքացիներին միանալ Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներին

Ֆրանսիայի Ազգային Ժողովը նոր օրինագիծ է ընդունել, համաձայն որի’ արգելվում է ֆրանսիացիների մեկնումը և միացումը Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական կազմակրեպություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օրենքի շրջանակներում թույլատրվում է վերցնել այդ անձ նանց անձնագրերը և փաստաթղթերը: Իսկ օրենքը խախտողներին սպառնում է ազատազրում 3 տարով և տուգանք 45 հազար եվրոյի չափով:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազինոֆը նշել է, որ երկրի 930 քաղաքացիներ առնչվել են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններին: Նրանցից 350-ը մասնակցում է ահաբեկչական գործողություններին, 180 այլ զինյալներ մեկնել են Սիրիա, իսկ 170-ը մեկնել են այդ տարածաշրջան: Նրա խոսքով’ 230 ֆրանսիացիներ մտադիր են մեկնել Սիրիա և Իրաք: Ֆրանսիան դիմել է եվրոպական և արևմտյան երկրներին, որոնք զինյալներ են ուղարկում Սիրիա և Իրաք’ դադարեցնել այդ հոսքը և արգելել նրանց վերադառնալ հայրենիք:

Սիրիական իշխանությունների տեղեկություններով’ Սիրիայում օտարազգի զինյալների թիվը գերազանցում է 100 հազարը, նրանք աշխարհի ավելի քան 80 երկրներից են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում