Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների նոր փուլը սեպտեմբերի 19-ին կմեկնարկի Նյու Յորքում

Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների նոր փուլը սեպտեմբերի 19-ին կմեկնարկի Նյու Յորքում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իսլամական Հանրապետության միջեւ բանակցությունների նոր փուլը սեպտեմբերի 19-ին կսկսվի Նյու Յորքում: Այդ մասին հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մանը:

«ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ Իրանի հետ բանակցությունների նոր փուլը կսկսվի սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի լիագումար նստաշրջանի շրջանակներում»,-ասել Է Մանը:

Նրա խոսքով՝ նախքան բանակցությունների սկսվելը, Էշթոնը երկկողմ հանդիպում կանցկացնի Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: «Այսօր գերագույն ներկայացուցիչ Էշթոնը Նյու Յորքում երկկողմ հանդիպում կանցկացնի Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ»,-հավելել Է Մանը:

Ավելի վաղ Էշթոնի մամուլի ծառայությունը Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների ամսաթիվ Էր նշել սեպտեմբերի 18-ը:

Իրանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 1-ին Բրյուսելում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի հետ կայացած բանակցություններից հետո հույս Էր հայտնել, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ որոշում կընդունվի մինչեւ նոյեմբերի 24-ը: «Ես հուսով եմ, որ պատրաստակամության եւ քաղաքական կյանքի առկայության դեպքում, ինչը ես տեսնում եմ կողմերի մոտ, որոշումը կընդունվի երեք ամսվա ընթացքում»,-ասել Է Զարիֆը:

Իրանը եւ «վեցյակը» մտադիր են մինչեւ նոյեմբերի 24-ն ստորագրել համապարփակ համաձայնագիր, որը կերաշխավորի «Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը» եւ կսահմանի միջազգային հանրակցության կողմից հսկողության միջոցառումները: Այդ փաստաթուղթը պետք Է հիմք դառնա Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկման համար: Կողմերն ակնկալում են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք բանակցությունները կդառնան այդ համաձայնության նախապատրաստման աշխատանքի հիմնական փուլերից մեկը, հաղո րդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում