Թուրքիան TANAP-ի համար կանաչ լույս վառեց

Թուրքիան TANAP-ի համար կանաչ լույս վառեց

Թուրքիան վավերացրել է TANAP-ի վերաբերյալ Ադրբեջանի հետ փոխհամաձայնության հուշագիրը:  Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, տեղեկացվում է “Resmi Gazete”թուրքական պաշտոնական թերթում:

TANAP ծրագրի շուրջ փոխհամաձայնության հուշագիրը կնքվել է Անկարայում 2014թ-ին մայիսի 26-ին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի և Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի կողմից:

TANAP ծրագիրը նախատեսում է Ադրբեջանական Շահդենիզ հանքվարյրից գազի տեղափոխումը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա: Գազաոմւղի սկզբնական թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է, որից 6-ը կօգտագործվի Թուրքիայի ներքին պահանջարկը բավարարելու համար, իսկ մնացած կփոխադրվի դեպի Եվրոպա: TANAP –ը նախատեսված է շահագործման հանձնել 2018թ-ին: Ծրագրի արժեքը գնահատվում է 10-11 միլիարդ դոլար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում