Շոտլանդիայում սկսվել է Անկախության հանրաքվեն

Շոտլանդիայում սկսվել է Անկախության հանրաքվեն

Շոտլանդիայում տեղական ժամանակով ժամը 7-ին բացվեցին ընտրատեղամասերը՝ հնարավորություն ընձեռելով տեղի բնակչությանը մասնակցելու անկախացման համար հանրաքվեին:

Հանարքվեում ձայնի իրավունք ունեն Շոտլանդիայում ապրող Բրիտանիայի քաղաքացիները, Բրիտանական համագործակցության 52 երկների քաղաքացիներ, ԵՄ-ի անդամ 27 երկների քաղաքացիներ և Լորդերի պալատի ներկայացուցիչները, ինչպես այն զինծառայողները, որոնք գրանցված են Շոտլանդիայում, սակայն գտնվում են երկրից դուրս:

Տարիքային ցենզը իջեցրել են մինչև 16 տարեկան: Գրանցված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 4 միլիոն 285 հազար 323 մարդ: Ավելի քան 729 հազար մարդ գրանցվել են փոտով քվեարկության համար: Եթե Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը «Այո» ասեն քվեարկության ժամանակ, ապա 2016թ-ի մարտի 24-ից տարածաշրջանը դուրս կգա Մեծ Բրիտանիայի կազմից: Քվեարկության արդյունքներն անշուշտ կախված կլինեն նրանցից, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել այս հարցում:

Հարկ է ընգծել, որ բնակչության շրջանում պարբերաբար հարցումներ են անցկացվում և պատկերը փոխվել է հօգուտ միացման կողմնակիցների: Համաձայն YouGov-ի անցկացրած վերջին հարցումների Շոտլանդիայի բնակչության 52 տոսկոսը կողմնակից է Մեծ Բրիտանիայի կազմում մնալու և միայն 48 տոկոսն է դեմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում