Ես կարող եմ զորք մտցնել Վարշավա,Ռիգա, Վիլնյուս. Պուտին

Ես կարող եմ զորք մտցնել Վարշավա,Ռիգա, Վիլնյուս. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինը հայտարարել է, որ կարող է զորքերը մտցնել Վարշավա, Վիլնյուս և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ: Այս մասին տեղեկացնում է գերմնական Süddeutsche Zeitung թերթը:

Ինչպես տեղեկացնումէ հրատարակչությունը, այդ մասին Պուտինն ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյին: Պորոշենկոն իր հերթին խոսակցության բովանդակությունը փոխանցել է Եվրահանձաժողովի նախագահ ժոզե Մանուել Բարոզոյին:

«Եթե ես ցանկանայի, ապա երկու օրվա ընթացքում զորքեր կմտցնեի ոչ միայն Կիև, այլև Ռիգա, Վիլնյուս, Տալլին, Վարշավա, Բուխարեստ»,- հայտարարել է Պուտինը:

Բացի այդ Պուտինը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահին մեծ հույսեր չկապել ԵՄ-ի հետ, քանի որ նա ցանկության դեպքում կարող է ազդել նաև ԵՄ-ի մակարդակաով որոշումների կայացման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում