Շոտլանդիայի անկախության հակառակորդները 6 տոկոսով գերազանցում են դրա կողմնակիցներին. հարցում

Շոտլանդիայի անկախության հակառակորդները 6 տոկոսով գերազանցում են դրա կողմնակիցներին. հարցում

Շոտլանդիայի անկախության հակառակորդները 6 տոկոսով գերազանցում են դրա կողմնակիցներին: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման տվյալները, որն անցկացրել Է Ipsos Mori ծառայությունը: Դրանք հրապարակվել են սեպտեմբերի 18-ին, երբ Շոտլանդիայում ընթանում Է տարածաշրջանի անկախության հարցի շուրջ հանրաքվեն:

Ի պաշտպանություն Մեծ Բրիտանիայի միասնության, հանդես Է եկել հարցմանը մասնակցած շոտլանդացիների 53 տոկոսը, անկախության օգտին արտահայտվել Է 47 տոկոսը: Հետազոտության մասնակիցների եւս 4 տոկոսը հստակ կարծիք չի ունեցել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում