Դոնբասում զինադադարի ընթացքում 16 մարդ Է զոհվել
18/09/2014 19:44
Նմանատիպ
Դոնբասում հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո անցած տասն օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 5-ից մինչեւ 15-ը, Ուկրաինայում 16 մարդ Է զոհվել, եւս 98 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հայտնել Է ԵԱՀԿ-ին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Իգոր Պրոկոպչուկը:
Նա նաեւ մեղադրել Է աշխարհազորայիններին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Ընդսմին, Պրոկոպչուկի խոսքով, ուկրաինական բանակը կրակին պատասխանում Է միայն ինքնապաշտպանության նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում