Գրեգ Պոպովիչը պատրաստ է գլխավորել ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը

Գրեգ Պոպովիչը պատրաստ է գլխավորել ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը

«Սան Անտոնիոյի» գլխավոր մարզիչ Գրեգ Պոպովիչը մեծ ուրախությամբ է արձագանքել ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը գլխավորելու առաջարկին: Spurs Nation-ի հետ զրույցում Պոպովիչն ասել է.

-Յուրաքանչյուրի համար էլ մեծ պատիվ կլինի գլխավորել ազգային հավաքականը: Ես ևս բացառություն չեմ:

Նշենք, որ ավելի վաղ Մարկ Կշիշեվսկին կտրականապես հրաժարվել է շարունակել աշխատանքը ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում