Ֆերգյուսոն. Պետք է «Ռեալից» շատ գոլ խփենք

Ֆերգյուսոն. Պետք է «Ռեալից» շատ գոլ խփենք

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է «Ռեալի» ետ առաջիկա խաղի մասին.

-Կարծում եմ, որ գոլեր ենք տեսնելու: Ինձ թվում է երկու թիմերն էլ խփելու են: Մեր խնդիրը սակայն այն է, որ ավելի շատ գոլ խփենք, քան «Ռեալը»: Երկու թիմերն էլ շատ լավ մարզավիճակում են իսկ «Ռեալը» շատ լավ պայքարեց «Բարսայի» դեմ: Պետք է զգույշ լինենք: Կարծում եմ, մեր խաղը վաղը Եվրոպայի ամենակարևոր իրադարձությունն է լինելու: Դուք կտեսնեք, թե որքան լրագրողներ կգան: Խաղը կարևոր է երկու թիմերի համար էլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում