Բենզեմա. Խաղադաշտում կլինի մարտավարության պայքար

Բենզեմա. Խաղադաշտում կլինի մարտավարության պայքար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ման. Յունայթեդի» հետ խաղի մասին:

-«Բարսելոնայի» դեմ երկու հաջող խաղերը մեզ ոգեշնչել են: Գիտակցում ենք, որ բարդ է լինելու, քանի որ «Ման. Յունայթեդը» մեզ նման հիանալի մարզավիճակում է գտնվում: Մեծ խաղ է լինելու, և մենք հաջորդ փուլ դուրս գալու հիանալի հնարավորություններ ունենք: Դաշտում տիրելու է առաջին հերթին մարտավարության պայքարը, այդ իսկ պատճառով առաջին գոլը մեծ նշանակություն կունենա,-ասել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ Մադրիդում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում