Նադալ. Արդեն առանց սահմանափակումների եմ շարժվում
05/03/2013 19:17
Նմանատիպ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Դել Պոտրոյին ցուցադրական խաղում զիջելուց հետո խոսել է իր ծնկների վիճակից.
-Ցանկանում եմ ամեն շաբաթ ավելի լավ զգալ ինձ: Եթե ամեն ինչ լավ ստացվի, ապա կխաղամ ու կփորձեմ ավելի լավ ցուցանիշներ գրանցել: Եթե դա ստացվի ինձ մոտ, կսկենք խոսել նաև նպատակներից:
Հիմա միայն կարող եմ փորձել ամեն ինչ լավ անել: Հույս ունեմ, որ ծնկներիս հետ ամեն բան կկարգավորվի: Գիտեմ, որ դեռ ամբողջապես պատրաստ չեմ բայց արդեն առանց սահմանափակումների եմ շարժվում: Իսկ դա շատ կարևոր է: Առաջին անգամ դա Ակապուլկոյում զգացի ու շատ ուրախացա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում