«Չելսին» հերքել է Լեմպարդի հետ բանակցելու լուրերը
05/03/2013 19:53
Նմանատիպ
Ֆրենկ Լեմպարդն առաջվա պես «Չելսին» լքողների հավանական ցուցակում է: Այսօր Թայլանդում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ակումբի գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը հայտարարել էր, իբրև արդեն սկսել են բանակցել Լեմպարդի հետ` պայմանագիրը երկարաձգելու համար: Սակայն ընդամենը մի քանի ժամ հետո «ազնվականների» մամուլի քարտուղրոթյունը հերքում տարածեց: «Չելսիում» պնդում են, որ Ռոնի խոսքերը լրագրողները լավ չեն հասկացել:
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև այս տարվա ամառը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում