Երազանքների թատրոն՝ «Օլդ Թրաֆֆորդը»
05/03/2013 22:35
Նմանատիպ
«Օլդ Թրաֆֆորդը» հայտնի է նաև «Երազանքների թատրոն» (Theatre of Dreams) անունով: Մարզադաշտը գտնվում է Մանչեսթերի Թրաֆֆորդ քաղաքում: Այն նախատեսված է 75 957 հանդիսատեսի համար և «Ուեմբլիից» հետո Անգլիայի երկրորդ մարզադաշտն է տեղերի մեծաքանակությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդը» 1910 թվականից հյուրերին ընդունում է «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում ՝ բացառությամբ 1941-1949 թվականների, երբ այն վնասվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: 1990-2000-ին հյուսիսային, արևմտյան և արևելյան տրիբունաների նորոգման շնորհիվ տեղերի քանակը հասավ 80000-ի:
Մարզադաշտը ռեկորդային այց է գրանցել 1939 թ-ին, երբ 76962 հանդիսատես հետևում էին Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղը՝ «Վուլվերհեմփթոն» –«Գրիմսբի Թաուն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում