«Դոնբասի» խաղացողները երկշաբաթյա արձակուրդ են ստացել
05/03/2013 22:34
Նմանատիպ
Ինչպես հայտնում է դոնեցկյան «Դոնբասի» պաշտոնական էջը՝ այսօր թիմն ամբողջական կազմով հավաք է կազմակերպել: «Դոնբասի» մենեջեր Սերգեյ Շակուրովը բարձրաձայնել է մի շարք կազմակերպչական հարցեր, նաև խոսել մոտակա օրերի պլանների մասին:
Մարզիկները երկու շաբաթ կհանգստանան՝ մինչև մարտի 18-ը: Հանգստից հետո նրանք կանցնեն իրենց բնականոն մարզումներին, իսկ նրանցից ոմանք կմասնակցեն Ուկրաինայի առաջնությանը: