«Բորուսիան» ջախջախեց Մխիթարյանի «Շախտյորին». (տեսանյութ)

«Բորուսիան» ջախջախեց Մխիթարյանի «Շախտյորին». (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» ոչ մի հնարավորություն չթողեց «Շախտյորին»: «Դոնբաս Արենայում» տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 2:2 հաշվով, իսկ սեփական հարկի տակ դորտմունդցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «հանքափորների» դարպասը:

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին  բացեց Սանտանան, 6 րոպե անց աչքի ընկավ Մարիո Գյոթցեն: Իսկ արդեն երկորդ խաղակեսի 59-րդ րոպեին իր թիմի առավելությունն ավելի տպավորիչ դարձրեց Բլաշչիկովսկին: «Բորուսիան» հաղթեց ընդհանուր 5:2 հաշվով և նվաճեց 1/4 եզրափակչի ուղեգիր:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում