Ալբա. Մենք գոլեր կխփենք և կրկին կհաղթենք

Ալբա. Մենք գոլեր կխփենք և կրկին կհաղթենք

«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան հույս է հայտնել, որ իր թիմը շուտով կրկին հաղթանակներ կտոնի: «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղին անդրադառնալիս Ալբան ասել է.

-Իհարկե, մեզ համար բարդ է լինելու: Սակայն եթե  ցուցադրենք մեր խաղային որակը, ապա համոզված եմ` կհաղթենք: Այո, բարդ իրավիճակում ենք, սակայն հանգստություն ենք պահպանում. մենք նորից գոլեր կխփենք և հաղթանակներ կտոնենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում