Դորտմունդի «Բորուսիա». Ջեկոյով չենք հետաքրքրվում

Դորտմունդի «Բորուսիա». Ջեկոյով չենք հետաքրքրվում

«Բորուսիայի» նախագահ Հանս Յոհան Վատցկեն ասել է, որ իր թիմը չի հետաքրքրվում անգլիական «Մանչեսթեր Սիթի» հարձակվող Էդին Ջեկոյով:

Նշենք, որ Ջեկոն կարող է հիանալիորեն փոխարինել Դորտմունդն ամռանը լքող Ռոբերտ Լևանդովսկուն:

– Նրանք, ովքեր կարծում են, որ «Սիթիի» ֆուտբոլիստը կտեղափոխվի մեր ակումբ սխալվում են: Նրանք պետք է իմանան, որ մեր նպատակն է երիտասարդացնել ակումբը,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Sport1-ը,-Իսկ ինչ մնում է Լևանդովսկուն, նա ամռանը ակումբը կլքի միայն այն դեպքում, երբ մենք ստանանք հիանալի առաջարկ: Հակառակ դեպքում նա կմնա թիմում մինչև 2014թ.-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում