Սկոլարի. Նեյմարն ավելի լավ է մնա «Սանթոսում»

Սկոլարի. Նեյմարն ավելի լավ է մնա «Սանթոսում»

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով բրազիլական ֆուտբոլի երիտասարդ աստղ Նեյմարը դեռ չպետք է տեղափոխվի Եվրոպա:

Նեյմարով արդեն բավականին երկար ժամանակ է հետաքրքրված են «Բարսելոնան», «Բավարիան», «Ռեալը»: Լուիս Ֆելիպե Սկոլարին այս առթով ասել է.

«Նեյմարը կարող էր «Բարսա» տեղափոխվել դեռևս երկու տարի առաջ: Հիմա ավելի լավ կլինի, որ նա մնա «Սանթոսում» մինչև 2014 թվականը: 2014 թվականի աշխարհի առաջնության համար ցանկալի է, որ նա ոչ մի տեղ էլ չհեռանա»,-մարզչի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում