Բայա. Վալդեսի պատիժը շատ խիստ է
07/03/2013 11:05
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Բայան խոսել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման մասին, որի համաձայն Վիկտոր Վալդեսը 4 խաղով որակազրկվելու է: Բայան կարծում է, որ ավելի մեղմ պատիժ կարելի էր սահմանել.
-Վալդեսի համար սա շատ խիստ պատիժ է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ նա միշտ աչքի է ընկել կարգապահությամբ: Հարցն այն է, որ անարդարություն տեսնելիս բարդ է զսպել կրքերը: Իսկ Վալդեսը հենց դրա համար պատժվեց:
Հիշեցնենք, որ Վալդեսին որակազրկել են «Ռեալի» դեմ վերջին խաղում մրցավարի հետ վիճելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում