Մեսսին կարիերան Արգենտինայում կավարտի

Մեսսին կարիերան Արգենտինայում կավարտի

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ասել է, որ ֆուտբոլային կարիերան ցանկանում է հարազատ Արգենտինայում ավարտել.

-Չգիտեմ որքան երկար կշարունակվի իմ ֆուտբոլային կարիերան, սակայն ցանկանում եմ վերադառնալ «Նյուելզ Օլդ Բոյս» և հենց այնտեղ ավարտել կարիերաս: Ես իսկապես ուզում եմ դա: Ես ցանկանում եմ խաղալ Արգենտինայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Մեսսին կատալոնյան ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2018թ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում