Մոուրինյո. Հնարավոր է վերադառնամ Անգլիա, բայց չգիտեմ երբ

Մոուրինյո. Հնարավոր է վերադառնամ Անգլիա, բայց չգիտեմ երբ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին անդրադարձել է իր ապագային, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:

Եվ այս անգամ էլ պորտուգալացի մասնագետը նշել է Անգլիայի Պրեմիեր Լիգան:

– Հնարավոր է, որ ես հետագայում վերադառնամ Անգլիա: Բայց չգիտեմ երբ կլինի դա,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ իսպանական լրատվամիջոցների համաձայն Մոուրինյոն հանդիպել է «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և քննարկել իր ապագայի հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում