Հրաչյա Ռոստոմյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի կապակցությամբ
Նմանատիպ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մարտի ր-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել հայ կանանց և աղջիկներին:
«Մարզաշխարհի հարգելի գործընկերուհիներ, սիրելի կանայք և աղջիկներ, ի սրտե շհորհավորում եմ ձեզ գարնանային ամենագեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում բոլորիդ ամենայն բարիք, առողջություն, իղձերի իրականացում, և իհարկե, կանացի անսահման երջանկություն:
Թող որ դուք մշտապես շրջապատված լինեք ձեր զավակների, ամուսինների, մտերիմների և ընկերների սիրով և հոգատարությումբ: Մաղթում եմ ձեզ ամենակարևորը՝ ներդաշնակ ու ամուր ընտանիք, անսահման սեր ու բերկրանք, ինչպես նաև մասնագիտական և սպորտային նորանոր ձեռքբերումներ: Այսօր էլ դուք մեծ նվիրումով և պատասխանատվությամբ եք կատարում առողջ ապրելակերպի քարոզմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը և մասսայականացմանը նպաստող ձեր առաքելությունը:
Սիրելի մայրեր, քույրեր, կանայք, դուստրեր, տատիկներ, գորընկերուհիներ, հիշե՛ք, որ դուք մշտակես եղել և մնում եք մեր արարման և ստեղծագործման ոգեշնչողը: Եվ բնական է, որ ամեն տարի, գարնանային զարթոնքի հետ, մենք ուրախությամբ նշում ենք կանանց միջազգային տոնը՝ ի նշան ձեր նկատմամբ ունեցած մեր մեծ սիրո և երախտագիտության:
Մեկ անգամ ևս ընդունեք շնորհավորանքներս տոնի առիթով, և թող հաջողությունն ու երջանկությունը ձեր կյանքի մշտական ուղեկիցները լինեն»,-մեջբերում է նախարարության պաշտոնական կայքը: