Կլոպ. Հիասթափված եմ, որ Ցորկը գնել է Ջեկոյի տրանսֆերը առանց ինձ տեղեկացնելու

Կլոպ. Հիասթափված եմ, որ Ցորկը գնել է Ջեկոյի տրանսֆերը առանց ինձ տեղեկացնելու

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իրեն բնորոշ հումորով անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, իբրև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն տեղափոխվել է դորտմունդյան ակումբ:

-Գիտեք, ես այժմ հիասթափված եմ, որ Ցորկը գնել է Ջեկոյին առանց ինձ հետ խորհրդակցելու: Իհարկե, դրանք սուտ լուրեր են: Ջեկոն հիանալի խաղացող է, բայց մենք նրա տրանսֆերային իրավունքները գնելու համար բավական միջոցներ չունենք,-ասել է Կլոպը:

Հետաքրքրական է, որ լրագրողների հետ այդ հանդիպման ժամանակ Կլոպին զանգահարել են և նա, պատասխանելով զանգին, ծիծաղով ասել է.

-Ալո, Էդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում