Մոուրինյո. Առանց թիմակիցների Ռոնալդուն իրենից ոչինչ չի ներկայացնում

Մոուրինյո. Առանց թիմակիցների Ռոնալդուն իրենից ոչինչ չի ներկայացնում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի դերակատարության մասին: Մոուրինյոն նշել է, որ Ռոնալդուն լավագույնն է աշխարհում, բայց միայնակ չի կարողանա հաղթել:

«Հաջողության բանալին թիմային աշխատանքն է: Երբ պարտվում ենք, չենք մեղադրում Ռոնալդուին: Նմանապես մեր հաղթանակները ամբողջովին Ռոնալդուի աշխատանքի արդյունքը չեն: Առանց իր թիմակիցների Ռոնալդուն իրենից ոչինչ չի ներկայացնում: Նույն ձևով «Ռեալն» առանց նրա «Ռեալ» չէ»,-պորտուգալացի մարզչի խոսքերը մեջբերում է football.ua-ն` հղում կատարելով Goal.com-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում