Օլիմպիական մեդալները հանրությանը կներկայացվեն մայիսին

Օլիմպիական մեդալները հանրությանը կներկայացվեն մայիսին

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները հանրությանը հավանաբար կներկայացվեն մայիսին: Այս մասին ասել է խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն: Կազմակերպիչները նպատակ ունեն տոնական որևէ միջոցառման ժամանակ ցուցադրել օլիմպիական յուրատեսակ պարգևները: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հաղորդում է, որ մեդալների նմուշները դեռևս անցյալ տարի են ներկայացվել միջազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմին:

Դ. Չեռնիշենկոն նաև հիշեցրել է խաղերի անցկացման ժամանակացույցը / 2014 թ. փետրվարի 7 -23 /: Մարտի 7 –ից 16 –ը օլիմպիական մրցուղիները կտրամադրվեն պարալիմպիկ խաղերի մասնակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում