Հայաստան-Չեխիա խաղի տոմսերը կարժենան 3000-8000 դրամ

Հայաստան-Չեխիա խաղի տոմսերը կարժենան 3000-8000 դրամ

2013թ. մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Չեխիայի ազգային հավաքականների 2014թ Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն մարտի 8-ից` «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Հյումել խանութների ցանցում:

Տոմսերի արժեքն է`
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
– արևելյան տրիբունա` 5000 դրամ
– արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 և 55 53 51 հեռախոսահամարներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում